Գերմանիայում օգոստոսի 26-ին հայտնի կդառնա դատարանի որոշումը No Angels խմբի մենակատար Նադի Բենաիսիի գործով, ով մեղադրվում է իր սեռական զուգընկերներին ՄԻԱՎ-ով վարակելու մեջ, հաղորդում է BBC-ն:

«Ես շատ եմ ցավում»,- խոստովանել է երգչուհին դատավարության ընթացքում՝ հավելելով, որ ցանկացել է թաքցնել իր հիվանդության փաստը, որ չվտանգի իր կարիերան եւ պահպանի դստերը:

Եթե կասկածյալը մեղավոր ճանաչվի ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ, նրան 6 ամսից մինչեւ 10 տարի ազատազրկում է սպառնում: