ՌԴ ՌՕՈւ ինքնաթիռներն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» դիրքերին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովին։
«ՌԴ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշման համաձայն՝ ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռներն այսօր օդային գործողություններ են իրականացրել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում ԻՊ խմբավորման ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ գործընկերներին տեղյակ է պահել, որ Սիրիայում օդային գործողությունների ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերի օդանավերը հարվածներ են հասցնում ԻՊ ահաբեկիչներին պատկանող ռազմական տեխնիկայի, զենքի պահեստների, կապի հանգույցների, տրանսպորտային միջոցների, զինամթերքի ուղղությամբ»,- ասել է նա։





























