«Դուցզյուան» թայֆունը, որը երեքշաբթի ՝ սեպտեմբերի 29-ին, փլուզվել էր արեւելաչինական Ֆուցզյան ու Չժեցզյան նահանգների վրա, մոտավորապես 1.4 մլրդ յուանի (250 մլն դոլար) տնտեսական վնաս է պատճառել Չինաստանին: Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը:
Տարերքի հիմնական հարվածը Ֆուցզյան նահանգի Պուտյան քաղաքային օկրուգի վրա էր: Թայֆունի էպիկենտրոնում քամու արագությունը հասնում էր վայրկյանում 33 մետրի:
Տարերքը վնասել է մոտավորապես 57 հազար հա գյուղատնտեսական հող: Ֆուցզյան նահանգում ավելի քան 600 հազար բնակիչ վատ եղանակի պատճառով զրկվել էր էլեկտրականությունից: Վնասվել էր ծովային ամբարտակի 200 մետր երկարության հատվածը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:





























