Սիրիական բանակին աջակցությունն իրականացվելու է առանց ցամաքային գործողություններին մասնակցության։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մեր գործողություններն իրականացվելու են խստորեն նախանշված շրջանակներում։ Առաջին, մենք աջակցելու ենք սիրիական բանակին բացառապես ահաբեկչական խմբավորումների դեմ իր օրինական պայքարում։ Երկրորդ, աջակցությունն իրականացվելու է միայն օդից»,- ասել է Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցությանը։