ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին քննարկել են սիրիական խնդիրը՝ Սիրիայի կառավարությանը օգնություն ցուցաբերելու ՌԴ որոշման ֆոնին։
ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ, Լավրովն ու Քերին հեռախոսազրույց են ունեցել, այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նշենք, որ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ Դաշնության խորհրդում առաջարկել էր թույլատրել արտերկրում զինված ուժերի կիրառումը։ Ռուսաստանը մտադիր է օգտագործել միայն ավիացիան՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով։




























