Առանց «Իսլամական պետության» էսպանսիայի ճանապարհին ամուր պատնեշ ստեղծելու՝ Եվրոպային չի հաջողվի հաղթահարել միգրացիոն ճգնաժամը, քանի որ ոչ թե փախստականներին է պետք կանգնեցնել, այլ ահաբեկիչներին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Հիմա, երբ ահաբեկիչների դաժան էսպանսիայի հետեւանքով այդ տարածաշրջանից դեպի Եվրոպա զանգվածային փախուստի անկառավարելի ալիք է բարձրացել, ընդհանուր աղետի գիտակցությունը պետք է օգնի համաձայնեցված գործողություններ ձեռնարկելուն»,- ասել է Լավրովը ՝ ահաբեկչության դեմ պայքարի թեմայով ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԱԽ նախարարական նիստում, հայտնում է «ՌԻԱ նովոստին»:
Լավրովի խոսքով, ՌԴ-ն ուշադրություն է դարձրել, որ Լյուքսեմբուրգում ԵՄ խորհրդի վերջերս տեղի ունեցած ոչ պաշտոնական նիստի, ինչպես նաեւ Պրահայում ՝ Վիշեգրադյան խմբի գագաթնաժողովի ընթացքում «ոչ երկիմաստորեն ընդունում էին, որ միգրացիոն ճգնաժամը չի հաջողվի հաղթահարել առանց դրա սկզբնական պատճառները վերացնելու»:
«Այսինքն պետք է ամուր պատնեշ ստեղծել «Իսլամական պետության» ճանապարհին, որը ձգտում է տարածաշրջանը ենթարկեցնել միջնադարյան դիկտատի: Կանգնեցնել պետք է ոչ թե փախստականներին, այլ ահաբեկիչներին եւ դրանք ծնող պատերազմներն ու հակամարտությունները»,- հավելել է Լավրովը:




























