Միջազգային ծայրահեղականության դեմ պայքարը չպետք է իրականացվի առանց համապատասխան երկրների իշխանությունների համաձայնության: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սկզբունքայնորեն կարեւոր ենք համարում, որ այս ոլորտում   առաջ քաշվող նախաձեռնությունները հիմնվեն միջազգային իրավունքի, պետությունների ինքնիշխանության ու հավասարության նկատմամբ հարգանքի, նրանց ներքին գործերին միջամտությունների անթույլատրելիության ամուր հողի վրա: Չի կարելի որոշակի երկրներում ծայրահեղականության դեմ պայքարի կարգախոսներ առաջ քաշել ՝ ցատկելով այդ երկրների օրինական կառավարությունների «գլուխների վրայով»: Նման փորձեր արդեն եղել են ու ոչ մի լավ բանի չեն հանգեցրել»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: