Հարվածները, որոնք ռուսական օդային ուժերը հասցրել են Սիրիայի առանձին շրջաններին, սիրիական իշխանությունների թույլատվությամբ են իրականացվել: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Հաշվի առնելով ԻՊ սպառնալիքի աճը՝ արդեն հիմա անհրաժեշտ է հարթել ահաբեկիչներին դիմակայող բոլոր ուժերի գործողությունների գործնական համակարգումը: Սիրիայի ղեկավարության դիմումին ի պատասխան՝ սեպտեմբերի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդից խնդրել ու ստացել է համաձայնություն ՝ ՌԴ զինված ուժերը Սիրիայի արաբական հանրապետությունում օգտագործելու համար: Խոսքը բացառապես ռուսական օդային ուժերի գործողության մասին է, որի նպատակն է հարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ դիրքերին»- ասել է Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























