ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1-ին հաստատել է սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով քաղաքացիների 2016թ. սոցիալական ապահովման ծրագիրը եւ դրա իրագործման պլանը։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ ծրագրի նպատակը սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց սոցիալական իրավունքների պաշտպանությունն է, իրավական համակարգի բարելավումը, անհրաժեշտ բժշկական, մասնագիտացված եւ սոցիալական միջոցառումների անցկացումը։
2014թ. ընթացքում սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց հատկացվել է 12516 պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական արտադրանք, 1320 լսողական սարք, 625 հաշմանդամի սայլակ։ Միջազգային եւ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մինչեւ 12 տարեկան 125 երեխայի տրվել է 241 թվային լսողական ապարատ։




























