Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ հարվածների նոր կադրեր է հրապարակել: Տեսանյութում, զինվորականների պարզաբանմամբ, շատ հստակ եւ կետային հարվածներ են: Գործողությանը մասնակցած օդանավերն արդիականացվել են. դրանցում ժամանակակից համակարգեր են տեղադրվել:
Առաջին ալիքի փոխանցմամբ, ՊՆ ներկայացուցիչները նաեւ մանրամասն ներկայացրել են, թե հատկապես ինչ են ոչնչացրել: Պարզաբանումների համար լրագրողներին հրավիրել են հրամանատարական կենտրոն, որտեղից էլ կառավարվում է օդային առաքելությունը:





























