Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.34-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW 318» մակնիշի 35 OT 264 պետհամարանիշով (վարորդ` 1991 թ. ծնված Գ. Խ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել Նաիրյան փողոցի թիվ 148 շենքի պատին:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Խ.-ին, որը տարբեր աստիճանի մարնական վնասվածքներով հոսպիտալացվել Սեւանի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը: