ԱՄՆ Օրենգոնի նահանգի քոլեջներից մեկում կրակ բացած տղամարդն ապրում էր հանցագործության վայրից ոչ հեռու՝Ռոզբերգի մոտակայքում, բայց նա քոլեջի ուսանողը չէր: Հարփեր Մերսեր անունով հրաձիգը 26 տարեկան էր:

Ինչպես հաղորդում է The New York Times-ը, կրակոցների ընթացքում մահացել է 10 մարդ, եւս 7 մարդ վիրավորվել է: Ինքը՝ հրաձիգը, սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ:

Նախնական տեղեկություններով, Մերսերի տանը հայտնաբերել են երեք ատրճանակ եւ հրացան: Քննիչներն արդեն հարցաքննել են Մերսերի ընտանիքի անդամներին, նրա ընկերներին եւ մանրամասն ուսումնասիրում են սոցիալական ցանցում թողած գրությունները, հաղորդում են տեղի լրատվամիջոցները: