Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ առանց Ռուսաստանի, հնարավոր չէ լուծել Սիրիայի հակամարտությունը։ Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։ Այս մասին Մերկելը հայտարարել է Բեռլինի պատի անկման գալիք 25-ամյակին նվիրված ելույթում՝ անդրադառնալով փախստականների խնդրին։

«Դա հատկապես ճիշտ է Սիրիայի հարցում, որտեղ ինչպես գիտենք տարիներ շարունակ լուծումը հնարավոր է գտնել ռուսների հետ եւ ոչ առանց Ռուսաստանի»,- նշել է Մերկելը։