ԱՄԷ Շարժայի էմիրության բազմահարկ բնակելի տանը բռնկված հրդեհից պատճառով 250 մարդ զրկվել է տնից։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Khaleej Times-ը։
Հրդեհը հինգշաբթի կեսօրին բռնկվել է Al Naser Tower երկնաքերի առաջին հարկում եւ տարածվել է վեր՝ այրելով բոլոր 24 հարկերը։
40 մարդ ածխաթթվային գազից թունավորվել է, այլ տուժածներ չկան։ Հրդեհի պատճառները պարզվում են։ Բարեգործական կազմակերպություններն օգնել են տա բնակիչներին եւ տեղավորել հյուրանոցներում։
Բնակիչների խոսքով՝ շենքի հակահրդեհային համակարգը վատ էր աշխատում։





























