Լիբիայում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները հարձակվել են Էս Սիդր նավթային նավահանգստի վրա: Ինչպես հաղորդում է Reuters-ը, գրոհայինները հարձակվել են նավահանգիստ մտնող անցակետի վրա:

Տեղեկություններ են հայտնվել, որ նրանք ինքնաձիգներ են օգտագործել եւ փորձել են պայթեցնել ականապատված մեքենան: Արդյունքում մահացել է անվտանգության ուժերի մի աշխատակից, երկուսը վիրավորվել են: Գրոհայիններից 4-ն սպանվել են, հաղորդում է Informing-ը:

Նշենք, որ Էս Սիդրում նավթային տերմինալը չի գործում նախորդ տարվա դեկտեմբերից՝ տեղի ահաբեկչական խմբավորումների միջեւ հակամարտության եւ մատակարարումների խափանումների պատճառով: