ԼՂՀ զինուժը կորուստներ ու վիրավորները չունի եւ իր կամքն է թելադրում հակառակորդին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը՝ հերքելով Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր՝ հոկտեմբերի 2-ին տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր իրենց զինուժի կողմից հոկտեմբերի 1-ին եւ 2-ին ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների շնորհիվ կանխվել է հայկական ստորաբաժանումների տեղաշարժը, ինչի արդյունքում հայկական կողմն ունեցել 2 զոհ եւ վիրավորներ, հերթական ապատեղեկատվություն է:

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց առջեւ դրված մարտական խնդիրը եւ շարունակում առաջնագծում իրենց կամքը թելադրել հակառակորդին:

Պաշտպանության բանակը կորուստներ եւ վիրավորներ չունի: