Մեծ Բրիտանիայում դարթմուրյան պոնիներին ավտովթարներից փրկելու համար հատուկ լուսարձակող ներկով կներկեն, հայտնում է BBC-ն։ Կենդանիների վրա կապույտ գույնի լուսարձակող բծեր կնկարեն։
Գաղափարը պատկանում է Դարթմուրի ընտանի կենդանիների պաշտպանության միության անդամներին, որոնց ոգեշնչել է Ֆինլանդիայում համանման նախագիծը, որի շրջանակներում, նույն նպատակով ներկվել էին հյուսիսային եղնիկների կոտոշները, գրում է Gazeta-ն։
Ինչպես հայտարարել է Դարթմուրի ընտանի կենդանիների պաշտպանության միության անդամ Կարլա Մաքեքնին, նախաձեռնությունը դեռ սկզբնական փուլում է, բայց փորձարկումներն հաջող են ընթանում։




























