Երեւանում հոկտեմբերի 5-6ը կընթանա խաղաղապահ գործունեության մարտահրավերներին նվիրված միջազգային ֆորում։ Ֆորումի կազմակերպիչներից է Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը։

Ամենամյա ֆորումը խաղաղապահության ոլորտի հեղինակավոր միջազգային կազմակերպություն է. այն միավորում է 22 պետություն։ Հայաստանը ֆորումին միացել է 2014թ.։

Ֆորումի մասնակիցներին ողջույնի խոսք կասեն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ գործողությունների հարցերով օգնական Էդմոն Մյուլեն։ Ֆորումին կմասնակցեն 16 երկրների 58 ներկայացուցիչներ։