Հայաստանի Ազգային ժողովում սկսվել է «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը»:

Ենթադրվում է, որ նախագիծը կընդունվի, հաշվի առնելով այն փաստը, որ Սահմանադրական բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն են հայտնել խորհրդարանական երեք ուժեր՝ իշխանական ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստանը» եւ ՀՅԴ-ն:

Նախագծին կտրականապես դեմ են արտահայտվում ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», համարելով որ այն սեփական վերարտադրությունը ապահովելու՝ իշխանությունների փորձն է:

Մինչ ԱԺ նիստերի դահլիճում ընթանում է քվեարկությունը, շենքի դիմաց հավաքվել են սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող «Ոչ»-ի ճակատի համակիրները:

Հիշեցնենք, որ այսօր բախում է տեղի ունեցել ոստիկանների եւ բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ, ինչի արդյունքում ոստիկանները բերման են ենթարկել, նախնական տվյալներով, 17 մարդու: