Այսօր՝ օգոստոսի 26-ին Հայաստանի կառավարության նիստի ավարտից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը նախարարներին հանձնարարել է սեպտեմբերի 1-ին անպայման այցելել Երեւանի դպրոցները եւ շնորհավորել աշակերտներին ու մանկավարժներին` նոր ուսումնական տարվա առթիվ։ Վարչապետն այդ պահանջը պատճառաբանել է նրանով, որ դա լավ ավանդույթ է դառնում։

Վարչապետի հայտարարությունից հետո Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը պնդել է, որ Երեւանի դպրոցներ այցելող նախարարները դա անպայման համաձայնեցնեն քաղաքապետարանի հետ։ Քաղաքապետի այս հայտարարությունը առաջ է բերել նախարարներից մի քանիսի անթաքույց դժգոհությունը։ Լարվածությունը թուլացրել է Տիգրան Սարգսյանը, ասելով, որ աշխատակազմերի մակարդակով համաձայնեցումները խնդիր չեն հարուցի։