Երեւանի Դավիթաշեն թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկում այսօր` հոկտեմբերի 4-ին, հայտնաբերվել է տանտիրոջ դին:

NEWS.am–ի տեղեկություններով` 62-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերել է մորաքրոջ որդին եւ ահազանգել իրավապահներին։

Տղամարդու մահվան հանգամանքները դեռ հայտնի չեն։