Հայաստանի կառավարությունն այսօր՝ օգոստոսի 26-ին կայացած նիստում որոշում է կայացրել Կենտրոնական բանկին 20 մլն եվրո ծավալի պետական վարկային երաշխիք տրամադրելու մասին:
Երաշխիքը տրամադրվում է ՀՀ ԿԲ-ի եւ KfW գերմանական բանկի «Բնակարանային շուկայի կայուն զարգացում» համաձայնագրի շրջանակներում:
Վարկային երաշխիքները տրամադրվելու են Ազգային հիփոթեքային ընկերության համար սահմանված պայմաններով:
Նշենք, որ Մայնի Ֆրանկֆուրտի «Կրեդիտանշտալտ Ֆյուր Վիդերաուֆբաու» (Հայաստանում հայտնի է KFW անվամբ) եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև 2010 թ. ապրիլի 19-ին կնքված վարկային պայմանագրով նախատեսված է հիփոթեքային շուկայի զարգացման նպատակով 20 մլն եվրո լրացուցիչ ֆինանսավորում։ Կառավարության երաշխքիը այդ համաձայնագրի մասն է։




























