Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` օգոստոսի 26-ին ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ), գործադիր փոխնախագահ եւ գլխավոր տնօրեն Լարս Թանելին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման հնարավորությունները, մասնավորապես` էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության արժեթղթերի շուկայի ձեւավորման ոլորտներում։
Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ Հայաստանը գտնվում է ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլում։ Այդ համատեքստում կարեւորվել է կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը:
Զրուցակիցները կարեւորել են համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, ինչպես նաեւ ՄՖԿ-ի պատրաստակամությունը` հետագայում մասնակցելու ներդրումային ծրագրերին։




























