Աֆղանստանի նախագահի պալատի վերանորոգման ժամանակ երկու մարդու պատկանած գանգ եւ ոսկորներ են գտել, հաղորդում է  Gazeta-ն՝ վկայակոչելով    Associated Press-ին։

Ոսկորները հայտնաբերվել են հողում՝ խոհանոցի հատակի տակ։ Մեռածների անձը, սեռը, մահվան պատճառները հայտնի չեն։

Մնացորդների ինքնությունը պարզելով կզբաղվի Աֆղանստանում մարդու իրավունքների անկախ հանձնաժողովը եւ  Physicians for Human Rights (PHR) կազմակերպությունը։