Մոսկվայի Պետական դատարանն օրինական է ճանաչել Նեմցովի սպանության գործով անցնող Զաուր Դադաեւի կալանքի երկարաձգումը մինչեւ նոյեմբերի 28-ը, փոխանցում է «Ռիա Նովոստին»:

Դատարանը մերժել է փաստաբանի բողոքը, որը խնդրել էր իր պաշտպանյալին կալանքից ազատել։

«Դատարանն ամբողջությամբ անտեսել է պաշտպանական կողմի դիրքորոշումը՝ իր որոշման մեջ արտացոլելով սոսկ հետաքննության դիրքորոշումը», - դատարանում ասել է Շամսուդին Ցակաեւը։ 

Դադաեւի խոսքով, իր մեղքն ապացուցող ոչ մի նյութ չկա, «բացի ինքնամեղադրանքից, որը ձեռք է բերվել կտանքների եւ բռնության սպառնալիքի միջոցով»: