Եթե Մերձավոր Արելքում հակամարտությունը չլուծվի, դա կարող է հանգեցնել  «տոտալ պատերազմի»: Այդ մասին Ստրասբուրգում ելույթ ունենալով՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-in:

«Այն, ինչ ներկայումս տեղի է ունենում Սիրիայում, անհանգստացնում է ամբողջ Եվրոպային, որովհետեւ դա կարող է առաջիկա տարիներին խախտել հավասարակշռությունը տարածաշրջանում», - ասել է նա։