Ռուսների ավելի քան 70 տոկոսը ցանկանում է ամուսնանալ բացառապես իր ազգի ներկայացուցչի հետ։
Հասարակական կարծիքի ուսումնասիրման Համառուսական կենտրոնի տվյալներով, ռուսները խիստ բացասաբար են վերաբերում կովկասցիների հետ ամուսնություններին։ 54 տոկոսը դեմ է վրացիների, հայերի եւ ադրբեջանցիների հետ ամուսնություններին։
Ռուսներն ավել մեղմ վերաբերմունք ունեն ուկրաինացների եւ բելառուսների հետ ազգակցական կապեր ստեղծելու հարցում։
Ռուսները չեզոք վերաբերմունք են դրսեւորում եվրոպացիների հետ ամուսնությունների հարցում։ Նրանց հետ ամուսնություններին հավանություն է տալիս հարցվածների միայն 17 տոկոսը։ 2002 թվականին անցկացված նմանատիպ հարցման ժամանակ եվրոպացիների հետ ազգակցական կապեր ունենալու ցանկություն էր հայտնել հարցվածների 27 տոկոսը։



























