104 կողմ ձայնը վկայում է, որ ՀՀ քաղաքական ուժերի ճնշող ուժերի մոտ կա քաղաքական կոնսենսուս, եւ նրանք սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը տեսնում են։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, սահմանադրական բարեփոխումների խնդիրը ավելի լայն խնդիր է։ «Սա պետք չէ նայել ընդդիմության եւ իշխանության պայքարի տիրույթում։ Յուրաքանչյուրն ունի իր տեսլականը, իր կարծիքը»,- նկատել է Շարմազանովը։

Վերջինս նկատել է, թե իրավունքի չունի ԲՀԿ-ի փոխարեն խոսելու, որը կողմ է քվեարկել նախագծին։ «Պարզապես կարող եմ եւս մեկ անգամ փաստել, որ 104 կողմ ձայնը վկայում է, որ ՀՀ քաղաքական ուժերի ճնշող ուժերի մոտ կա քաղաքական կոնսենսուս, եւ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը տեսնում են»։

Հարցին,թ ե երբ կլինի հանրաքվեն, Շարմազանովը պատասխանել է, թե հանրաքվեի օրը միայն նախագահի լիազորությունների շրջանակներում է, Ազգային ժողովը տեքստը եւ որոշումը ուղարկել է նախագահական։ Նախագահի որոշումից հետո էլ կձեւավորվեն շտաբներ, կլինի քարոզարշավ։