Սաուդյան Արաբիան պատրաստվում է կրճատել պետական ծախսերը՝ կապված նավթի գնի անկման հետ, հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրին։ 

Գործակալության տվյալներով, Թագավորության Ֆինանսների նախարարությունը պետհաստատություններին արգելել է տարվա չորրորդ եռամսյակում նոր նախագծեր իրականացնել եւ նոր աշխատակիցների աշխատանքի ընդունել։ 

Ժամանակավորապես արգելվել է մեքենաների եւ կահույքի գնումը, ինչպես նաեւ պետական հաստատությունների համար վարձակալական պայմանագրերի ստորագրումը։ 

Նավթից ստացվող եկամուտը կազմում է Սաուդյան Արաբիայի բյուջեի 90%-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Վերջին տարվա ընթացքում նավթի գինը ընկել է ավելի քան 40%-ով, ինչը մեծացրել է ճնշումը երկրի տնտեսության վրա։