Ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հոկտեմբերի 6-ին Ախթալա քաղաքի Բարիտ թաղամասի թիվ 42 շենքի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել:

Մեկնած օպերատիվ խմբին Կարեն Խ.-ն հաղորդում է տվել, որ վիճաբանության ժամանակ 1990 թ. ծնված Գառնիկ Դ.-ն ձեռքերով եւ ոտքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

Հոկտեմբերի 7-ին, ժամը 23.30-ին, Գառնիկ Դ.-ն հաղորդում է տվել, որ նույն վիճաբանության ժամանակ Կարեն Խ.-ն ձեռքերով եւ ոտքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

Կարեն Խ.-ին եւ Գառնիկ Դ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Կատարվում է հետաքննություն: