Օգոստոսի 28-ին Երեւանում` ՀՀ կառավարության շենքում, կկայանա Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Այն կբացվի ՀՀ վարչապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի ելույթով, այնուհետեւ կքննարկվեն առկա միջազգային տնտեսական միտումները:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, նիստին կներկայացվի Զբոսաշրջության հարավային առանցքի հատակագծի ծրագրային առաջարկը եւ Կրթության ոլորտի հանձնաժողովի կողմից մշակված նախագիծը:

Օրակարգում է նաեւ մրցունակության հիմնադրամի զեկույցը ընթացիկ ծրագրերի մասին, մասնավորապես`«Տաթեւի վերածնունդ» ծրագրին վերաբերող հարցերը:

Քննարկման կդրվի ազգային մրցունակության խթանմանն ուղղված ապագա ուղղությունների լայնամասշտաբ հետազոտության առաջարկը: