Օգոստոսի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Լյուքսեմբուրգի փողոցում գործող մի գեղեցկության սրահից բերման են ենթարկել 19-ամյա Տաթեւիկ Մ.-ին, որի մոտից հայտնաբերվել է 26.000 դրամ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տաթեւիկը բացատրություն է տվել, որ ժամը 14.30-ին նշված սրահից գողացել է իր ծանոթ Սեդա Ե.-ի դրամապանակը, որի մեջ եղել է հիշյալ 26.000-ը, իսկ դրամապանակի մնացած պարունակությունը` 5.000 ռուբլին եւ 25.000 դրամը, չի նկատել ու դրամապանակի հետ դեն է նետել:

Սեդա Ե.-ին պատճառվել է 81.000 դրամի նյութական վնաս:

Կատարվում է հետաքննություն: