Սյունիքի մարզի բնակիչները դրական են տրամադրված սահմանադրական փոփոխությունների նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` հղում անելով ինչ–որ հարցումների։

«Հարցումներից երեւում է, որ սյունեցիները շատ դրական են տրամադրված փոփոխություններին: Քարոզչությունը, որ սկսի, կգաք, կասեմ` ինչու»,- ասաց Սուրիկ Խաչատրյանը` հրաժարվելով պարզաբանել, թե կոնկրետ ում կատարած հարցումներին է հղում անում:

Հարցին, թե մասնավորապես ինչ դրական կողմ է տեսնում սահմանադրական փոփոխություններում՝ մարզպետը հրաժարվեց պատասխանել` պատճառաբանելով, որ միևնույնն է, իր ասածները լրագրողները չեն ընդունում:

«Փոփոխությունները դրական են անդրադառնալու, բայց որ ասեմ` ինչի, մեկա չեք ընդունելու»,- ասաց Սուրիկ Խաչատրյանը:

Ինչպես կքվեարկի Սուրիկ Խաչատրյանը՝ պարզ կդառնա քարոզչության փուլում. «Քարոզչությունը որ սկսի,  ասելու եմ: Ես մի ձայն ունեմ,  էդ եմ տալու, քվեարկությունը գաղտնիք է, չեմ կարող ասել` «այո» եմ ասելու, թե  «ոչ»: