Նույնիսկ եթե Հայաստանում հազարավոր սահմանադրական փոփոխություններ իրականացվեն, տարածաշրջանային գործընթացների ընթացքը դրանից չի փոխվի։ Այդ մասին հոկտեմբերի 13-ին հայտարարել է  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։ 

Տարածաշրջանային հավասարակշռությունը նրա խոսքով անխուսափելիորեն Հայաստանի դեմ է գործում։  «Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, չափից ավելի ակնհայտ է։ Մենք ներօլիգարխիկ բախումների ականատես ենք դառնում։  Սահմանադրական փոփոխությունների անցկացումը շատ անկարեւոր գործընթաց է, որն ապահովելու է իշխանության նոր վերարտադրություն»,- շարունակել է նա:

«Մենք տարածաշրջանային հակամարտություն ունենք։ Կառավարման խորհրդարանական մոդելի անցումն արդյոք պատասխանատվությունից խուսափելու միջոց չէ։ Վախենում եմ, թե հենց դա լինի», - հավելել է ընդդիմադիրը։