Տավուշի մարզում դեռ չեն սկսել փոխհատուցել Ադրբեջանի գնդակոծության հետեւանքով գյուղացիների կրած վնասները:
NEWS.am-ի տեղեկություններով՝ կառավարությունը դեռ չի փոխանցել խոստացած 66 մլն դրամը:
Հիշեցնենք, որ կառավարությունը փոխհատուցման վերաբերյալ որոշումը կայացրել է դեռ անցած շաբաթ: Ըստ այդ որոշման՝ աջակցություն են ստանալու Սեւքար, Ներքին Ծաղկավան, Ոսկեպար, Ոսկեվան, Այգեպար, Բաղանիս, Բարեկամավան, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Վազաշեն, Մովսես, Այգեհովիտ, Չինարի, Կոթի, Բերդավան, Պառավաքար, Դովեղ գյուղերի 586 ընտանիքներ, որոնց տները տուժել են կրակոցներից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 1-ից պարբերաբար գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը:




























