Կոտայքի մարզի Զառ գյուղի գյուղապետ Մուրադ Բաբախանյանը իր լիազորությունները վաղաժամ դադարեցնելու վերաբերյալ  դիմում է ուղարկելԿառավարություն:

NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետը նշեց, որ գյուղը փաստացիորեն արդեն ուրիշ գյուղապետ ունի՝ ըստ սեպտեմբերի 13-ին կայացած համայնքի ընտրությունների արդյունքների:

Մուրադ Բաբախանյանի խոսքով՝ Կառավարության որոշմամաբ գյուղապետի ընտրությունները մի շարք համայնքներում համայնքապետերի լիազրությունների վերջնաժամկետից մի քանի ամիս շուտ են տեղի ունեցել, ինչից սակայն, գյուղապետը դժգոհ չէ:

Սեպտեմբերի 13-ին կայացած  ընտրություններում երկու թեկնածու է եղել՝ գործող գյուղապետ Մուրադ Բաբախանյանը եւ Լեւոն Խաչատրյանը: Ձայների մեծամասնությամբ՝ Զառի գյուղապետ է ընտրվել Լեւոն Խաչատրյանը:

«Ես առայժմ ղեկավարում եմ, մինչեւ Կառավարության որոշումը լինի, լիազրություններս դադարեցվեն: Որ չեմ ընտրվել, իմաստ չեմ տեսնում մինչեւ հունվարի 30-ը ղեկավարել: Ով ընտրվել է, թող գա, նստի, իր գործն անի, ինչի՞ համար ես իմ կողմից ձգձգեմ: Մեր երիտասարդն է, թող գա աշխատի ամեն ինչ լավ է, նորմալ է»,-ասաց գյուղապետը: