Հոկտեմբերի 14-ին, ժամը 21.50-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սարալանջի փողոցի տներից մեկի բակում կայանված «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան դեռեւս չբացահայտված հանգամանքներում տեղաշարժվել է, անցնելով մոտ 200 մետր՝ կոտրել է Ս. Վ.-ին պատկանող տան բակում գտնվող ծառը եւ առջեւի հատվածով հայտնվել տան տանիքին. ավտոմեքենան տանիքից իջեցնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը. տան բնակիչը ժամանակավորապես վերաբնակեցվել է:
Ժամը 23.57-ին եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ աշխատանքները դադարեցվել են. կշարունակվեն ս. թ. հոկտեմբերի 15-ի առավոտյան:





























