Անկարայի դատարանը լիակատար արգելք է դրել հոկտեմբերի 10-ին Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության մասին մամուլում տեղեկություններ հրապարակելու վրա: Դատարանի որոշման համաձայն՝ արգելքը վերաբերում է լրատվամիջոցներում եւ համացանցում բոլոր տեսակի նորություններին, հարցազրույցներին, քննադատական եւ վերլուծական հրապարակաումներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Hurriyet-ը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ակարայում արհմիությունների եւ ՀԿ-ների կազմակերպած հանրահավաքի ժամանակ 2 պայթյուն էր որոտացել: Պաշտոնական տեղեկություններով՝ զոհվել է 99 մարդ, բժշկական օգնություն է ստացել ավելի քան 500-ը:





























