Երեւանում հոկտեմբերի 14-ին, իր փաստաբանական գրասենյակի մոտ ավազակային հարձակման է ենթարկվել փաստաբան Գեղամ Հակոբյանը:
Գեղամ Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 15:00-ի սահմաններում:
«Գրասենյակից դուրս գալիս՝ ինձ վրա հարձակվեց նախկինում դատված Վլադիմիր Ի.-ն, որը դանակի սպառնալիքով փորձեց գողություն կատարել, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել: Այժմ նա ձերբակալված է, գործով զբաղվում են իրավապահ մարմինները»,- ասաց Գեղամ Հակոբյանը:
Նա նշեց, որ կատարվածը բացարձակ կապ չունի իր մասնագիտական գործունեության հետ, նախկինում այդ անձնավորությանը չի ճանաչել:





























