Սանտա Կլաուս անունով մարդն Ալյասկա նահանգի Նորթ Փոուլ քաղաքի խորհրդի անդամ է ընտրվել:
Սանտան «փափուկ, ճերմակ մորուքով տղամարդ է, ով հպարտանում նրանով, որ ինքը փոքրիկ երեխաների պաշտպանն է»: Նա 68 տարեկան է: Նախընտրական քարոզչության ընթացքում նա հագնում էր իր սիրելի կարմիր թավշյա հանդերձանքը, հայտնում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով «Ռոյթերսը»:
Առաջ Կլաուսին Թոմաս Փաթրիք Օ’Քոնոր էին անվանում, նա մոտավորապես 10 տարի առաջ է փոխել անունը: Այն ժամանակ նա ապրում էր Նեւադա նահանգում:
Նրա խոսքով, ինքը «վտանգի մեջ հայտնված երեխաներին օգնող օրենքների ու ծառայությունների» դատապաշտպան է եղել:




























