Ստրասբուրգում, հոկտեմբերի 12-16-ը տեղի է ունենում Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 69-րդ լիագումար նիստը, որտեղ քննարկվել է Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցը:
Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը: Պատվիրակության կազմում ընդգրված են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ՀՀ գլխավոր դատախազության հատուկ կարեւորության գործերի քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը եւ ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Գեւորգյանը:
Հոկտեմբերի 12-ին քննարկվել է ԳՐԵԿՈ-ի գնահատման չորրորդ փուլի՝ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցը: Զեկույցի հաստատումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին:
Լիագումար նիստում քննարկվել են անդամ երկրներում հակակոռուպցիոն զարգացումներին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ մի շարք երկրների զեկույցներ:




























