Գերմանիայի հետախուզական ծառայությունը (BND) մինչեւ 2013 թվականը լրտեսել է ամերիկյան ու եվրոպական կազմակերպություններին:
Spiegel թերթի տվյալներով BND-ն լրտեսել է մի շարք եվրոպական երկրների դեսպանատներն ու այլ կազմակերպությունները, ինչպես նաեւ «այլ թիրախների» ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում, որոնք չեն համապատասխանել գերմանական հետախուզության աշխատանքի պրոֆիլին:
Mitteldeutsche Zeitung-ը՝ վկայակոչելով Բունդեսթագում իր աղբյուրները, իր հերթին տեղեկացրել է, որ BND-ի ուշադրության կենտրոնում եղել է ճգնաժամային կետերի, այդ թվում Աֆղանստանի մասին տեղեկությունների հավաքումը: Այդ պրակտիկան դադարեցվել է 2013-ի ամռանը:
Ավելի վաղ նշվել էր, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունն օգտագործել է Գերմանիայի հետ իր կապերը՝ եվրոպական երկրներին եւ առաջնորդներին լրտեսելու համար: Գերմանական հետախուզության ղեկավարությունը խոստովանել է, որ մի քանի տարի շարունակ լրտեսում իրականացրել ամերիկյան գործընկերների խնդրանքով:




























