Իտալիայի երկու մարզերում հորդառատ անձրեւների պատճառով 3 մարդ է մահացել, հարյուրավոր մարդիկ տարհանվել են:

Կենտրոնական Աբրուցո մարզում ջրհեղեղների ու սողանքների հետեւանքով երկու մարդ է մահացել, այդ թվում 51-ամյա կին, որը մնացել է իր տան փլատակներում:

Լացիոյի մարզում մահացել է 40-ամյա տղամարդ, երբ նրա մեքենան ընկել է սողանքի պատճառով փողոցում առաջացած  փոսը:

Բացի այդ, Վենետիկում առաջին անգամ այս սեզոնին ջրի տակ է մնացել Սան Մարինոյի հրապարակը, որոշ վայրերում ջրի մակարդակը հասել է 20 սմ-ի, հաղորդում է «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ն՝ վկայակոչելով Ansa գործակալությունը:

Ջրհեղեղների պատճառով Տրապանիա, Կատանիա եւ Մեսինա քաղաքներում փակվել են  դպրոցները:

Սպասվում է, որ այսօր՝ հոկտեմբերի 15-ին անձրեւները կդադարեն: