Չինաստանի տարածքում հայտնաբերել են մարդու ատամներ, որոնք առնվազն 80 հազար տարեկան են: Ատամների չափերն ու ձեւը վկայում են այն մասին, որ դրանք պատկանել են ժամանակակից տեսակի մարդու:
Գիտնականները հայտնում են, որ Հարավային Ասիայիում առայսօր չէր հաջողվել ժամանակակից տեսակի մարդկանց 45 հազար տարեկանից մեծ աճյուն հայտնաբերել: Սակայն հիմա հետազոտողները 47 ատամ են գտել, որոնք 80-120 հազար տարեկան են, իսկ դրանց ձեւն ու չափերը վկայում են այն մասին, որ դրանք պատկանել են մարդու, ում մարմնի կառուցվածքը շատ մոտ է եղել ժամանակակիցին:
Հետազոտության հեղինակների խոսքով հիմա կարելի է վստահահաբար ասել, որ ժամանակակից տեսակի մարդիկ Չինաստանի հարավում 30-70 հազար տարի ավելի շուտ են հայտնվել, քան Եվրոպայում կամ այն տարածքներում, որոնք Միջերկրական ծովից արեւելք են գտնվում:Հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում, հայտնում է Gazeta.ru–ն:



























