Երեւանում հոկտեմբերի 15-ին պաշտոնապես մեկնարկել է Եվրամիության «Ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգի եւ Հայաստանում ներդրումների խթանման» Twinning ծրագիրը։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի խոսքով, ծրագիրը երկար է նախապատրաստվել եւ բավականին մեծ աշխատանք է կատարվել։ «Հայաստանում Twinning ծրագիրն իրականացվում է դեռեւս 2009 թվից։ Տարբեր ոլորտներում արդեն 20 նախագիծ է իրականացվել։ Ընդհանուր առմամբ ծրագրի իրականացումն արդյունավետ էր Հայաստանի հաստատությունների համար եւ հնարավորություն տվեց ուսումնասիրել Եվրոպական միության հաջող փորձը», - ընդգծել է Մելքոնյանը՝ հավելելով, որ այս պահին Twinning-ը Հայաստանում 4 ծրագիր է իրականացնում՝ Կրթության եւ գիտության, Ֆինանսների նախարարության, Ազգային վիճակագրական ծառայության եւ Էկոնոմիկայի նախարարության մասով։
Էկոնոմիկայի առաջին փոխնախարարի կարծիքով, Հայաստանում ներդրումների խրախուսման համար այս ծրագրով տրամադրվել է 810 հազար եվրո։ «Ծրագիրը 3 հիմնական բաղադրիչ ունի. 1. հետինստիտուցիոնալ կառույցների զարգացում, 2. անմիջապես արտասահմանյան ներդրումների ռազմավարության զարգացում եւ ներդրումային մթնոլորտի բարելավում, 3. ներդրումների խթանում եւ կոնկրետ միջոցառումների անցկացում, որոնք ուղղված կլինեն այդ քաղաքականության իրացմանը», - նշել է Գարեգին Մելքոնյանը՝ հավելելով, որ ծրագրի իրականացման ժամկետը 16 ամիս է։ Ֆրանսիական «Բիզնես Ֆրանս» ընկերությունը, փոխնախարարի խոսքով, կապահովի Հայաստանում այդ ծրագրի իրացման ամբողջ գործընթացը։




























