Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի համար իսկական չարիք է և ժամ առաջ պետք է հեռանա նախագահի պաշտոնից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկական հարցի մասին բազմաթիվ գրքեր հրատարակած ազգությամբ թուրք գրող Քեմալ Յալչընը` նշելով, որ դատապարտում է Էրդողանի` տարածաշրջանում պատերազմ հրահրող  գործողությունները:

«Էրդողանը միապետ է եւ իրեն Օսմանյան կայսրության միապետ է  երևակայում, նա Թուրքիայի ամբողջ ազգաբնակչության համար չարիք է ու ժամ առաջ պետք է հեռանա»,-ասաց թուրք գրողը: