ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժա-սանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը հոկտեմբերի 12-16-ը շների մակաբուծային հիվանդությունների անվճար հետազոտություն է անցկացնում, սակայն դեռ ոչ ոք չի դիմել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանը:

«Կարծում եմ, որ կամ ինֆորմացիան տեղ չի հասել, կամ էլ չեն պատկերացնում, թե ինչ է մակաբուծային հիվանդությունը, կամ էլ ալարում են մարդիկ»,- փոխտնօրենը` նշելով, որ կենտրոնը անվճար հետազոտությունը երկարաձգում է մինչև հոկտեմբերի 24-ը։ Գեորգի Ավետիսյանի խոսքով` շներին անվճար հետազոտության տաանելու  համար ընդամենը հարկավոր է կենտրոնին տրամադրել շան տարիքի, ցեղատեսակի և բնակության մասին տեղեկություն: