Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 01.18-ին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 6-րդ կմ-ում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի (վարորդ՝ 25-ամյա Ն. Հ.) 58 PT 555 համարանիշի եւ «Մերսեդես E 200» մակնիշի (վարորդ` 31-ամյա Գ. Ս.) 51 ՏC 001 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով «Մերսեդես»-ի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում:

Հրշեջ-փրկարարները Գ.Ս.-ին դուրս են բերել ավտոմեքենայից, ով հոսպիտալացվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: