Թուրք-բուլղարական սահմանին կրակոցներից աֆղանստանցի փախստական է սպանվել: Բուլղարիայի ոստիկանությունը կրակ է բացել, երբ մոտ 50 միգրանտներից բաղկացած խումբը փորձել է հատել սահմանը Սրեդեց քաղաքի մոտակայքում:
Բուլղարիայի ՆԳՆ գլխավոր քարտուղար Գեորգի Կոստովը ենթադրել է, որ փախստականի մահվան պատճառը եղել է գնդակի անդրադարձը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բրյուսելում կայացած բրիֆինգում Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, որ իրեն տեղեկացրել են միջադեպի մասին: «Այդ միջադեպը եկավ հաստատելու, թե որքան կարեւոր թեմա ենք մենք քննարկել: Ներքին սահմանների պաշտպանությունն այսօր մեր հիմնական առաջնահերթությունն է»,-ասել է Տուսկը:




























