Սահմանին միգրանտի սպանության միջադեպից հետո Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, որը այդ պահին Բրյուսելում էր՝ ԵՄ առաջնորդների գագաթաժողովի նիստին, Սոֆիա է վերադարձել:

Բուլղարիայի ՆԳՆ շտաբի ղեկավար Գեորգի Կոստովը պատմել է, որ Աֆղանստանից փախած 50 մարդ փորձել է հատել սահմանը: « Ձերբակալության ժամանակ նրանք դիմադրություն են ցուցաբերել: Սպաներից մեկը նախազգուշական կրակոցներ է արել ու նրա խոսքով միգրանտներից մեկը վիրավորում է ստացել ռիկոշետով»,- ասել է նա, հայտնում է «ՌԲԿ»-ն:

Ինչպես նշում է AFP–ը, աֆղանցու մահը փախստականներին վերաբերող առաջին խոշոր միջադեպն է Բուլղարիայի սահմանին: Երկրի իշխանությունները բուլղարա-թուրքական սահմանին 30 կիլոմետրանոց փշալարե պատնեշ են կառուցել, որի հսկողությունն իրականացնում են երկու հազար սահմանապահներ: